Երեկ «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթի հաղթողներ, 8-րդ դասարանցիներ, Երեւանից՝ Էդգար Մինասյանն ու Արարատի մարզի Վանաշեն գյուղից Աբրահամ Գրիգորյանը հյուրընկալվեցին ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր գրասենյակում: Բանկի տնօրեն Վալերի Օվսյաննիկովը տղաներին շնորհավորեց եւ նրանց նվիրեց Բուլղարիա տանող ինքնաթիռի տոմսեր, որտեղ «Կենգուրուի» հաղթողները կմասնակցեն ամառային ճամբարի: Էդգարի եւ Աբրահամի համար բանկի գանձապետարանում եւ տարբեր բաժիններում նաեւ էքսկուրսիա կազմակերպվեց: