Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարքունիք-Մարտունի Կոտայք-Շահումյան

Օգոստոս 03,2010 00:00

Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ, Հայաստանի Գեղարքունիքի մարզի եւ Ղարաբաղի Մարտունու շրջանի առեւտրատնտեսական եւ կրթամշակութային համագործակցության համաձայնագրի շրջանակներում, այս տարվա հուլիսի 23-30-ը Գեղարքունիքի մարզի «Շանթ» հանգստավայրում իրենց հանգիստն են անցկացրել ԼՂՀ Մարտունու շրջանի դպրոցների 5-11-րդ դասարանցի 18 դպրոցական:
Երեխաների ճանապարհածախսը հոգացել է ԼՂՀ Մարտունու շրջանի վարչակազմը, իսկ հանգստի, զբոսաշրջության ու սննդի ծախսերը՝ Գեղարքունիքի մարզպետարանը եւ Շորժայի գյուղապետարանը, համապատասխանաբար՝ 400 հազար դրամ եւ 200 հազար դրամ:
Գեղարքունիք ժամանած աշակերտների ընտրությունը կատարվել է վարչակազմի աշխատակազմում՝ նախապատվությունը տրվել է դպրոցական առարկայական օլիմպիադաներում հաղթած, բարձր առաջադիմություն ունեցող կամ զոհված ազատամարտիկների երեխաներին: Բացի Սեւանա լիճը վայելելուց, արցախցիներն եղել են Սեւանի թերակղզում, հյուրընկալվել Շորժայի դպրոցականների եւ մանկավարժների ընտանիքներում, այցելել Էջմիածին եւ Ծիծեռնակաբերդ:
Իսկ Կոտայքի մարզի եւ Ղարաբաղի Շահումյանի շրջանի միջեւ համագործակցության ծրագրի շրջանակներում, Կոտայքի մարզի «Հեքիաթների կիրճ» մանկապատանեկան ճամբարում հանգստացել է շահումյանցի քսան երեխա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել