Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՐ ՏՈՒՆԸ ՄԵՐ ՀԱՄԱՅՆՔՆ Է»

Օգոստոս 03,2010 00:00

Նոյեմբերյանցի մի խումբ երիտասարդների նախաձեռնությամբ, հուլիսի 26-31-ը իրականացվեց «Մեր տունը մեր համայնքն է» բնապահպանական ծրագիրը, որի ընթացքում բարեկարգվեց եւ վերանորոգվեց Նոյեմբերյան քաղաքի Կամոյի 8 հասցեում գտնվող խաղահրապարակը եւ Նոյեմբերյանի վարժարանի հարակից հանգստի գոտին: Ակցիայի ավարտին՝ հուլիսի 31-ին, Նոյեմբերյանի «Լուսածիր» բարեգործական հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր շնորհանդես եւ բնապահպանական թեմայով լուսանկարների մրցույթ-ցուցահանդես: Լավագույն նկարների հեղինակները պարգեւատրվեցին հուշանվերներով: Շնորհանդեսին դպրոցականներից եւ երիտասարդներից զատ, մասնակցում էին քաղաքի մի խումբ վետերաններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել