Լրահոս
Օրվա լրահոսը

500 ՄԻԼԻՈՆԸ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ՀԱՄԱՐ ՇԱՏ ՉԷ՞

Օգոստոս 03,2010 00:00

Այս տարի ՀՀ կառավարությունը տրանսպորտի եւ կապի նախարարությանը 500 միլիոն դրամ է հատկացրել Հալիձորից Տաթեւ տանող ճանապարհի վերակառուցման նպատակով: Նախարարության լրատվության բաժնից մեզ տեղեկացրին. «500 միլիոնի մեջ են մտնում նաեւ ճանապարհի նախագծային աշխատանքները, թե երբ կսկսվի բուն շինարարությունը՝ չենք կարող ասել, բայց այն նախատեսված է շահագործման հանձնել հոկտեմբերից»: «Առավոտի» տեղեկություններով՝ ճանապարհի կառուցման հարցում որոշակի խնդիրներ են առաջացել, ու հիմա Տաթեւ բերող այլ ճանապարհ կառուցելու մասին են մտածում: «Առավոտը» զրուցեց Տաթեւի գյուղապետ Մուրադ Սիմոնյանի հետ. «90-ականներին ստից-մտից կաբելներ են անցկացրել, հիմա դրանք ճանապարհի եզրին բացված վիճակում են, դրա պատճառով ջրահեռացում չենք կարողանում կատարել, չնայած հիմա Սիսիանից մեր գյուղով կաբել են բերում՝ միացնեն այդ բաժանմունքին, չգիտեմ՝ ոնց կստացվի: Հալիձոր-Տաթեւ ճանապարհը կառուցելու համար վերջերս եկան չափչփեցին, գնացին, ասում են որոշ բարեկարգում են անելու՝ մի քիչ լայնացնելու են կողքերից ու տենց թողնեն, հետո ինչ կփոխվի՝ չեմ կարող ասել: Մեր կողմերը դեռ ոչ մի աշխատանք սկսված չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել