Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶՊԵՏԸ ՓՈԽՈՒՄ Է ՀԻՆ ԹԻՄԸ

Օգոստոս 03,2010 00:00

Արարատի նորանշանակ մարզպետ Էդիկ Բարսեղյանը մարզպետարանում կադրային ջարդ է սկսել: Նա աշխատանքից ազատում է մարզպետարանի այն աշխատակիցներին, որոնք նախկին մարզպետի՝ Վարդգես Հովակիմյանի «բերած» մարդիկ են եղել: Այս մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով մարզպետարանի իր աղբյուրները: Ըստ այդմ, նոր մարզպետը  պաշտոնն ստանձնելուց հետո աշխատանքից ազատել է միանգամից մի քանի հոգու՝ մարզպետարանի հողաշինարար Վարդան Այվազյանին,  քարտուղարության բաժնում առաջին կարգի մասնագետ Վարուժան Նիկալայանին, մարզպետի խորհրդական Սամվել Պողոսյանին, ֆինանսական վարչության պետ Ղեւոնդ Բարիկյանին, որոնք բոլորն էլ քաղծառայողներ են: Աշխատանքից ազատվել են նաեւ Հովակիմյանի քարտուղարուհի Նանա Հովհաննիսյանն ու մարզպետի վարորդ Ռաֆիկ Ալեքսանյանը: Մարզպետարանում ստուգումներ ու վերահսկողություն է իրականացվում նաեւ այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր աշխատանքի բերումով առնչվել են  մարզի  ֆինանսական ու բյուջետային հարցերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել