Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է հուլիսի 29-ի դրությամբ աշխարհի ուժեղագույն գրոսմայստերների վարկանիշային դասակարգման ցուցակը, որում Լեւոն Արոնյանը զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը: Ահա, թե ովքեր են տեղ գտել առաջին տասնյակում.
1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), 2. Վեսելին Տոպալով (Բուլղարիա), 3. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), 4. Լեւոն Արոնյան (Հայաստան), 5. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան), 6. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան), 7. Շախրիյար Մամեդյարով (Ադրբեջան), 8. Պավել Էլյանով (Ուկրաինա), 9. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա), 10. Ալեքսեյ Շիրով (Իսպանիա):