Armchess.am-ը տեղեկացնում է, որ ամերիկաբնակ հայ շախմատիստուհի Տաթեւ Աբրահամյանը Սենթ Լուիս քաղաքում անցկացված ԱՄՆ-ի առաջնությունում 9,0 հնարավորից 7,5 միավորով բրոնզե մեդալ նվաճելով՝ լրացրել է գրոսմայստերի նորմա: Տաթեւն արժանացել է նաեւ աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկի սահմանած «Մարտական ոգու համար» հատուկ մրցանակին: