Լրահոս
Օրվա լրահոսը

Էգոյանը ֆիլմ կնկարի Թուրքիայում

Հուլիս 31,2010 00:00

Panorama.am-ը տեղեկացնում է. ըստ թուրքական Hurriyet Daily News & Economic Review պարբերականի, կանադահայ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանը ցանկանում է ֆիլմ նկարահանել Թուրքիայում: Թուրք լրագրողն Էգոյանի հետ այս մասին խոսել է  «Ոսկե ծիրան-2010» կինոփառատոնի անցկացման օրերին:
Հայերին ու թուրքերին երկխոսության կոչ անելով՝ Էգոյանն ասել է. «Մենք պետք է բարձրաձայնենք 1915-ին կատարվածի մասին: Մինչ այժմ չի ստացվել այս թեմայի շուրջ մեր երկխոսությունը, ինչի պատճառով Արեւմուտքը օգտագործել է մեր ցավը իր քաղաքական հետաքրքրությունների համար»:
Պարբերականը նշում է, որ Թուրքիայում Էգոյանի անունն ասոցացվում է ռեժիսորի՝ ցեղասպանության մասին պատմող «Արարատ» ֆիլմի հետ, ինչը բարկության ալիք է բարձրացնում թուրք ազգայնականների շրջանում: Չնայած այս ամենին, Էգոյանը պատրաստվում է ֆիլմ նկարել Թուրքիայում եւ համոզված է, որ դա  հայ-թուրքական երկխոսությանն ուղղված լավ քայլ է: Ֆիլմը, որը նախատեսում է նկարել ռեժիսորը իր թուրք գործընկերների հետ, հիմնված է լինելու թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի «Ձյունը» վեպի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել