Լրահոս
Օրվա լրահոսը

Լեգենդար հայ հետախույզների մասին

Հուլիս 31,2010 00:00

«Եթե մենք չհաղթեինք Հայրենական մեծ պատերազմում, ապա չէր բացառվում Թուրքիայի ներխուժումը Հայաստան, եւ ոչ միայն…»: Ասվածի վերլուծությունն արված է վերջերս լույս տեսած Գուրգեն Խաժակյանի «Շփում լեգենդի հետ» գրքում, որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին: Գ. Խաժակյանը ճանաչված լրագրող, դիվանագետ է, ով ժամանակին հարցազրույցներ է վարել Ռուսաստանի նախագահ Բ. Ելցինի, ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի, աշխարհահռչակ երգիչներ Շառլ Ազնավուրի, Շերի եւ այլ հայտնի դեմքերի հետ:
«Շփում լեգենդի հետ» գրքի հերոսները ամուսիններ, լեգենդար հետախույզներ, ԽՍՀՄ հերոսներ, բազմաթիվ մեդալների ու շքանշանների ասպետներ Գոհար եւ Գեւորգ Վարդանյաններն են: Նրանց ամենավառ սխրանքը 1943թ. Թեհրանում կայացած կոնֆերանսի ժամանակ գերմանաֆաշիստական հայտնի դավադրության՝ Մեծ եռյակի՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի, ղեկավարների ֆիզիկական ոչնչացման ծրագրի ձախողումն էր: Գրքից տեղեկանում ենք, որ Չերչիլի թոռնուհին տարիներ անց՝ հաղթանակի 65-ամյակի առիթով, հատուկ ժամանել է Մոսկվա՝ շնորհակալություն հայտնելու Վարդանյաններին՝ իր պապի կյանքը փրկելու համար: Հայ հետախույզների մասին այս եւ նման հետաքրքիր տեղեկություններ, Հայրենականի տարիներին նրանց կատարած իսկապես սխրանքների մասին, որոնք չեն հրապարակվել մինչ օրս, կարելի է գտնել «Շփում լեգենդի հետ» գրքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել