Նիգերում, կառուպցիայի մեղադրանքով կալանավորվել են այս տարվա փետրվարին տապալված երկրի նախկին նախագահ Մամադու Թինջի մի քանի կողմնակիցներ: Կալանավորվածների թվում է 2007-2009թթ. երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Սեինի Օմարուն, որը մեղադրվում է ավելի քան կես միլիոն դոլար բյուջետային միջոցները փոշիացնելու մեջ: Հիշեցնենք, որ Նիգերի կառավարությունը հայտարարել է կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքականություն իրականացնելու մասին: