Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԱՃՈՒՄ Է

Հուլիս 31,2010 00:00

Շարունակում է աճել Պակիստանի հյուսիս-արեւմտյան շրջաններում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի թիվը: Պաշտոնական տվյալների համաձայն, Հայբեր-Պահտունհվա գավառում երեք օրվա ընթացքում զոհվել է 291 մարդ, Քաշմիրում՝ 22: Երկրի տեղեկատվության նախարար Միան Իֆտիխար Հուսեյնի ասելով, մոտավորապես 400 հազար մարդ հարկադրաբար լքել է իր տունը:
Ընդսմին, հորդառատ անձրեւները շարունակվում են, թեեւ մինչ այդ էլ իրենց ափերից դուրս եկած գետերը մի քանի գյուղեր արդեն ջրասույզ են արել: BBC-ի տվյալներով՝ տասնյակ մարդիկ են խեղդվել, շատերը մնացել են իրենց տների փլատակների տակ կամ էլեկտրահարվել են: Կաթվածահար են եղել հաղորդակցական գծերը, ճանապարհներն ու մայրուղիները, հարյուրավոր ավտոմեքենաներ արգելափակված են մնում երկրի ճանապարհներին: Կանխատեսվում է, որ հորդառատ անձրեւները կշարունակվեն նաեւ առաջիկա հանգստյան օրերին, ինչը կարող է հանգեցնել մեծ զոհերի եւ ավերածությունների: Տեղական իշխանություններն արդեն արտակարգ իրավիճակ են հայտարարել: Հիշեցնենք, որ հորդառատ անձրեւները երկրում սկսվել են հուլիսի 28-ից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել