Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վիքիլիքս» կայքէջի հրապարակումներից զայրացել են նաեւ թալիբները

Հուլիս 31,2010 00:00

\"\"Հնարավոր է, որ «Վիքիլիքս» կայքէջում ամերիկյան ռազմական գաղտնի փաստթղթերի հրապարակման արդյունքում մի քանի մարդ է զոհվել: «Reuters»-ի մատուցմամբ՝ այդ մասին հայտարարել է ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավարությունը՝ ի դեմս շտաբների պետերի միացյալ հրամանատարության ադմիրալ Մայք Մալլենի: Վերջինս քննադատել է կայքի հիմնադիր Ջուլիան Ասսանջին, որը հիշյալ փաստաթղթերի՝ ռազմական գաղտնի արխիվի գաղտնազերծումը հիմնավորել է իշխանության վերնախավում կոռուպցիայի մերկացմամբ: «Պարոն Ասսանջը կարող է ասել ինչ ուզում է այն մեծ օգուտների մասին, որոնք բերել են ինքը եւ իր աղբյուրը, բայց ճշմարտությունն այն է, որ նրանք, հնարավոր է, իրենց ձեռքերն արդեն թաթախել են երիտասարդ զինվորի կամ աֆղանական ընտանիքի արյան մեջ»,- ասել է Մալլենը: Կայքէջին գաղտնի փաստաթղթերի տրամադրման կասկածանքով արդեն ձերբակալվել է հետեւակային զորքերի հետախուզական վարչության սպաներից մեկը: Միաժամանակ ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը չի բացառել, որ գաղտնի տեղեկությունների այդ արտահոսքը միակ եւ վերջին դեպքը չէ:
Հիշեցնենք, որ կայքը հրապարակել էր ավելի քան 90 հազար ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր, որոնք վկայում են Ասիայում ԱՄՆ ամենագլխավոր դաշնակիցը հանդիսացող Պակիստանի կողմից «Թալիբան» շարժմանը աջակցելու մասին: Ի դեպ, տեղեկատվության այդ արտահոսքը ԱՄՆ պատմության մեջ ամենախոշորն է:
BBC-ի հաղորդմամբ էլ, աֆղանական պատերազմին վերաբերող կայքի հրապարակած ամերիկյան բանակի գաղտնի փաստաթղթերը պարունակել են այդ երկրում կոալիցիոն ուժերի «ինֆորմատորների» համակարգի մասին տեղեկություններ: Թալիբներն արդեն խոստացել են, որ հաշվեհարդար են տեսնելու՝ գլխատելու են այն բոլոր դավաճաններին, որոնց վերաբերյալ տվյալները հայտնվել են համացանցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել