Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿԸ».

Հուլիս 31,2010 00:00

Պատիժ՝ հայցի դիմաց
Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից լրատվամիջոցներին («Առավոտին» նույնպես) տասնյակ նամակներ է ուղարկել 11 տարվա ազատազրկման դատապարտված «Մանախ» մականունով հայտնի Արթուր Այվազյանը: Նա տեղեկացնում է, որ իր դեմ 2006թ-ին Գորիսի բանտում, ապա՝ 2007թ-ին «Նուբարաշենում» իրականացված բռնությունների կապակցությամբ դիմել է պատկան մարմիններին, որպեսզի իրեն տուժող ճանաչեն:
Ա. Այվազյանը գրում է, որ սադրանքներից իր անվտանգությունը երաշխավորված չէ: Ուստի, հայտարարում է. «Ես հրաժարվում եմ ցանկացած ձեւաչափով հանդիպում ունենալ՝ իմ օրինական շահերի, իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտումների վերաբերյալ փաստերի մասին կամ ցանկացած այլ հարցերի կապակցությամբ»: Դատապարտյալը ներկայացնում է պաշտոնատար անձանց այն ցուցակը, որոնց հետ չի ցանկանում հանդիպել: Մասնավորապես, նշում է՝ ՀՀ գլխավոր դատախազության կամ այդ կառույցի ներկայացուցիչներ, ՀՀ արդարադատության նախարարությունը «ներկայացնողներ», քրեակատարողական հիմնարկների վարչություն: «Վեոհիշյալ հանդիպումները եւ քննարկումները ես համարում եմ ձեւական եւ բացարձակ անարդյունավետ, քանի որ նմանօրինակ հանդիպումների եւ քննարկումների արդյունքում երբեւէ որեւէ արդարացի լուծման չեն արժանացել քննարկված խնդիրները, այնինչ դրանք հետագայում լուծվել են արտադատարանական կարգով: Իմ նկատմամբ կատարվածը ես համարում եմ պատիժ՝ հայցի դիմաց»: Դատապարտյալը լրատվամիջոցներին մեկ անգամ եւս հիշեցնում է, որ իր հետ կապված ցանկացած հարցով կարող ենք դիմել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, իր իրավունքների պաշտպան Հայկ Ալումյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել