Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԻՎ 18-Ը ԿՓԱԿԵ՞Ն

Հուլիս 31,2010 00:00

«Առավոտը» ժամանակին անդրադարձել է հակասոցիալական վարք ունեցող երեխաների թիվ 18 հատուկ դպրոցին, որը ԿԳն-ն ցանկանում էր փակել: Այդ քաղաքականությունը շարունակվում է մինչ այժմ: Lragir.am-ի թղթակցի հետ զրույցում երեկ ԿԳն հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը հայտարարել է. «Հիմա շարունակվում է 24 հատուկ դպրոցների գնահատումը: Ինչ վերաբերում է թիվ 18 հատուկ դպրոցին, որը նախատեսված է հակասոցիալական վարք դրսեւորած երեխաների կրթությունն իրականացնելու համար, ապա խիստ զարմանալի է 1-6-րդ դասարանցիների առկայությունը այս կրթօջախում: Այստեղ սովորում են սոցիալապես անապահով երեխաներ, որոնք, որպես կատեգորիա, օրենքով սահմանված չեն, ուստի այսօր Հայաստանում այդ կատեգորիայի գիշերօթիկ դպրոց չպետք է լինի: Թիվ 18 հատուկ դպրոցի 70 սաներից հազիվ 10-ը վարքի շեղում ունեցող երեխաներ լինեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել