Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՌԴ ԱԳՆ-ն պարզաբանում է

Հուլիս 31,2010 00:00

Ռուսաստանի ԱԳՆ-ն չի մեկնաբանում անանուն աղբյուրների հայտարարությունները, առավել եւս՝ զենքի մատակարարումների վերաբերյալ: Այս մասին news.am-ին ասել են ՌԴ ԱԳՆ-ի տեղեկատվության դեպարտամենտից՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում «Վեդոմոստի» թերթի տեղեկությունները, ըստ որոնց՝ «Ռոսօբորոնէքսպորտը» 2 դիվիզիոն զենիթահրթիռային C-300 համալիրի մատակարարման պայմանագիր է կնքել Ադրբեջանի ՊՆ-ի հետ: Մյուս հարցին, թե արդյոք C-300-ի վաճառքը Ադրբեջանին չի՞ հակասում նրան, որ Ռուսաստանը, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, զինում է ԼՂ հակամարտության կողմերից մեկին, որը մշտապես հանդես է գալիս ռազմատենչ հռետորաբանությամբ, Ռուսաստանի ԱԳՆ-ում պատասխանել են. «Ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ C-300-ների արտահանման նկատմամբ միջազգային արգելքներ չկան, բացառությամբ այն երկրների, որոնց վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից պատժամիջոցներ են կիրառվում՝ զենքի առաքման մասով: Ռազմական տեսանկյունից հակաօդային պաշտպանության համակարգը բացառապես պաշտպանական զինատեսակ է, հետեւաբար չի կարող ազդել ուժերի հավասարակշռության վրա»,- ասվել է ՌԴ ԱԳՆ պատասխանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել