Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ ԷԼ ՆԱՄԱԿ ԿԳՐԻ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ

Հուլիս 31,2010 00:00

\"\"

«Դիլիջան» միջազգային դպրոցի նախագծի նախաձեռնողները, Հանրային խորհրդին ուղղված նամակում տեղեկացնելով, թե պատրաստվում են հոկտեմբերին կայանալիք խորհրդի նիստում նախագիծը ոչ Հայաստանի տարածքում իրագործելու հարցը բարձրացնել, նաեւ նշել էին. «Հանրային խորհրդի՝ որպես ժողովրդի կամքի արտահայտողի, միասնական կարծիքը մեզ թույլ կտա այս նախագծի հետագա ճակատագրի վերաբերյալ հավասարակշռված որոշում կայացնել»: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն «Առավոտի» հարցին, թե ինչպես են արձագանքելու այս նամակին՝ պատասխանեց. «Կարծում եմ, որ մինչ նախագծի այդ նիստը մենք եզրակացություն կտանք: Ապրիլին արդեն իսկ մեր ընդունած որոշման հիմքի վրա ես կարող եմ անձնական նամակ գրել՝ որպես
ՀԽ նախագահ: Իսկ եթե տարաձայնություններ լինեն, մենք Հանրային խորհրդում կհասցնենք մինչ այդ քննարկել»:
Կարդացեք նաեւ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել