Լոնդոնցի 35-ամյա բանկիրը եւ նրա 25-ամյա հարսնացուն 3 ամիս վերանորոգել են այն եկեղեցու զանգերը, որտեղ նրանք մտադիր են պսակվել:
Եկեղեցին Ուելսի գյուղերից մեկում է՝ բրիտանական մայրաքաղաքից ավելի քան 200կմ հեռու: Ամեն հանգստյան օր զույգը գնացել է եկեղեցի: Այդ ընթացքում նրանք մաքրել են զանգակատան հատակը եւ գտել են մասնագետի, ով աշխատանքային վիճակի է բերել զանգերը: