Լրահոս
Օրվա լրահոսը

Կին եպիսկոպոսների ձեռնադրությունը

Հուլիս 30,2010 00:00

Թեմի կառավարման գործում լիակատար իրավասություններով կին եպիսկոպոսների ձեռնադրության համար ուղի հարթելիս, անգլիկան եկեղեցու մոդեռնիստորեն տրամադրված մեծամասնությունը Գլխավոր Սինոդում մերժել է անգլիկան եկեղեցու պետ, Քենթրբերիի արքեպիսկոպոս Ռոուեն Ուիլյամսի (նկարում) եւ Յորքի արքեպիսկոպոս Ջոն Սենթամուի առաջարկը՝ պահպանել անգլիկան ավանդապաշտների թեմերի՝ բացառապես տղամարդ եպիսկոպոսների կողմից կառավարվելու իրավունքը: Սակայն անգլիկան եկեղեցու ամենեւին էլ ոչ բոլոր հոգեւորականներն են մոդեռնիստորեն տրամադրված եւ պատրաստ՝ ընդունել կանանց եպիսկոպոսությունը: Անգլիկան հոգեւոր դասի 70 ներկայացուցիչ հուլիսի 10-ին արդեն հանդիպել է Նոթինգհեմի կաթոլիկ եպիսկոպոս Մալքոլմ Մաք-Մահոնի հետ՝ քննարկելու կաթոլիկության անցման հնարավորությունն այն պայմաններով, որ 2009թ. Հռոմի Բենեդիկտոս XVI պապը ներկայացրել է «Anglicanorum Coetibus» առաքելական սահմանադրության մեջ:
Լոնդոնի Սբ. Պողոս եկեղեցու կանոնիկոս Դեւիդ Հուլդինգը նշել է, որ անգլիկան հոգեւոր դասի շուրջ 200 ներկայացուցիչ ներկայումս քննարկում է կաթոլիկ եկեղեցի անցման հարցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել