Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սուտի հայրենասերներ են»

Հուլիս 30,2010 00:00

Երգչուհի Շուշան Պետրոսյանը նույնպես սիրում է հայրենիքում հանգստանալ, օրինակ՝ Շորժայում: Ինչպես նա նշեց, երկու օր առաջ, ընտանիքով եղել է Ամբերդում. «Հայաստանում կարող ես լիարժեք հանգստանալ, եթե կան համապատասխան պայմաններ:  Երբ համեմատում ես հայաստանյան եւ արտասահմանյան պայմանները,  ապա տեսնում ես, որ նույն գնով կարող ես ուրիշ երկրում հանգստանալ շատ ավելի լավ պայմաններում, առանց պրոբլեմի, առանց բողոքելու էլեմենտար մաքրությունից, մատուցված ծառայություններից: Մեզ մոտ այս ամենը չի վերահսկվում: Իսկ  սովորական, միջին պայմաններում ապրող մարդը, բնակաբար, չի կարող Հայաստանում հանգստանալ: Եթե մարդ գնում է Անթալիա, ես նրան չեմ մեղադրում: Թող այստեղ էլ ապահովեն այնտեղի պայմանները, մարդիկ էլ չմեկնեն այլ երկիր: Խնդիրը ներսում է, եւ պետք չէ ասել՝ դու հայրենասեր չես, որովհետեւ Անթալիայում ես հանգստանում: Այդպես ասողները սուտի հայրենասերներն են: Ես ինքս Անթալիա չեմ գնա սկզբունքորեն, բայց կգնամ Կիպրոս, Բուլղարիա: Բայց փաստն այն է, որ ով գալիս է Անթալիայից, հիացած է լինում…»,- նշում է երգչուհին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել