Լրահոս
Օրվա լրահոսը

Չեն մեղադրում…

Հուլիս 30,2010 00:00

Երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանների համար այս ամառ հանգիստը համադրվում է համերգաշարով՝ ամբողջ Հայաստանով եւ Արցախով: Ինգա Արշակյանի խոսքով՝ նախքան համերգաշրջանը սկսելը, քույրերով հասցրել են լինել Բեռլինում, Հռոմում, Ֆլորենցիայում, Վենետիկում. «Հայաստանում երկար ժամանակով ոչ մի տեղ չենք եղել, միայն հասցնում ենք համերգների ժամանակ մեկ երկու օր հանգստանալ»:
Հարցին՝ կմեկնեի՞ն Անթալիա հանգստանալու, քույրերը պատասխանեցին. «Երբեւէ չենք մեկնել ու, կարծում եմ, չենք էլ գնա: Բայց, ընդհանրապես, չի կարելի այդ հարցում մարդկանց մեղադրել: Անթալիա մեկնող մարդուն պետք չէ ազգի դավաճան անվանել, որովհետեւ, գուցե, նա Անթալիա չմեկնողներից հայրենասեր գտնվի եւ հայրենիքի համար այնքան բան անի, որ չմեկնողներից շատերը չեն անի»:
Անուշ Արշակյանն էլ գտնում է, որ հանգստանալու համար կարեւոր չէ,  թե որ քաղաքում ես. «Կարեւորը լինի կանաչ, բնություն, լեռներ: Եթե ժամանակս ներեր՝ ամբողջ Հայաստանի տարածքում կհանգստանայի: Մեծ սիրով կհանգստանայի նաեւ Ղարաբաղում: Հայաստանից դուրս էլ միայն Իտալիայում կհանգստանամ, այնտեղ ինձ ամեն ինչն է գերում՝ մարդիկ, մշակույթը, բնությունը…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել