Երեկվա «Առավոտում» տեղեկացրել էինք, որ ՖԻԴԵ–ի նախագահական խորհուրդը Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում պաշտոնապես հայտարարել է շախմատի աշխարհի թագի համար 2011 թվականի գարնանը նշանակված հավակնորդների մրցաշարը Բաքվից Կազան տեղափոխելու մասին:
Երեկ շախմատային լրատվամիջոցները տեղեկացրին նաեւ, որ արդեն կայացել է վիճակահանությունը եւ հայտնի են դարձել առաջին փուլի զույգերը: Ահա դրանք. Վեսելին Տոպալով (Բուլղարիա)-Գատա Կամսկի (ԱՄՆ), Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)-Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան), Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)-Շախրիյար Մամեդյարով (Ադրբեջան), Լեւոն Արոնյան (Հայաստան)-Բորիս Գելֆանդ (Իսրայել):
Մրցաշարն անցկացվելու է նոկաուտ համակարգով: Քառորդ եզրափակչում եւ կիսաեզրափակչում զույգերը խաղալու են չորսական, իսկ եզրափակչում՝ վեց պարտիա: