Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔ-ՔՐԴԱԿԱՆ ՆՈՐ ԲԱԽՈՒՄՆԵՐ

Հուլիս 30,2010 00:00

Թուրքիայի Բուրսա եւ Հաթայ նահանգներում թուրք ազգայնականների կողմից քրդերի դեմ իրականացված գործողությունները բողոքի ալիք են բարձրացրել հարավարեւելյան քրդաբնակ նահանգներում:
Ինչպես փոխանցում է news.am-ը, երկրի Հաքքարի նահանգի Յուքսեքովա եւ Շեմդինլի շրջկենտրոններում հուլիսի 28-ի երեկոյան սկսված բողոքի ակցիաները վերածվել են ոստիկանության եւ քուրդ բնակչության միջեւ կատաղի բախումների: Թուրքիայի հարավարեւելյան ամենամեծ քրդաբնակ Դիարբեքիր քաղաքում եւս լարված մթնոլորտ է: Այստեղ եւս ոստիկանության եւ բողոքի ելած քուրդ բնակչության միջեւ բախումներ են տեղի ունեցել: Վանում եւս Բուրսայի եւ Հաթայի նահանգներում տեղի ունեցածի դեմ բողոքի գործողություններ են տեղի ունեցել, որտեղ հնչել են PKK-ի եւ Աբդուլահ Օջալանի աջակցությանն ուղղված կարգախոսեր:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Բուրսայի Ինեգյոլ ավանում թուրք ազգայնականները պահանջել էին քուրդ վարորդից այլեւս իրենց թաղամասով չանցնել եւ ծեծել էին նրան, որից հետո սկսվել էին կատաղի բախումներ ազգայնականների եւ վարորդի կողմից կանչված քուրդ երիտասարդների միջեւ: Այս դեպքից հետո էլ՝ Հաթայի նահանգում PKK-ի կողմից 4 թուրք ոստիկանի սպանությունից հետո, թուրք ակտիվիստները հարձակվել են քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության գրասենյակի վրա եւ հրդեհել այն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել