Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բելառուսում պատրաստվում են նախագահական ընտրությունների

Հուլիս 30,2010 00:00

Բելառուսի քաղաքական ուժերը պատրաստվում են հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրությունների նախընտրական արշավին եւ այդ ուղղությամբ արդեն որոշակի քայլեր են ձեռնարկում: Չնայած վերջին շրջանում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ Ռուսաստանի կողմից տեղեկատվական պատերազմի ծավալմանը, բելառուսական ընդդիմությունը մտադիր չէ օգտվել այդ խաղաթղթից եւ համագործակցել Մոսկվայի հետ:
Ինչպես փոխանցում է §Íîâûå èçâåñòèÿ¦ պարբերականը, «Բելառուսի ժողովրդական ճակատ» կուսակցությունն իր կողմնակիցներին կոչ է արել միավորվել երկրում «ռուսական ազդեցության ուժեղացման» դեմ պայքարում: Բելառուսում ընդդիմադիր ամենահին այս կուսակցության տարածած հայտարարության մեջ ասված է, թե՝ ի տարբերություն Եվրոպայի եւ ԱՄՆ-ի, Ռուսաստանը կրավորական կեցվածք չի դրսեւորի Բելառուսի նախագահական ընտրություններում եւ հաջորդ տարեսկզբին է՛լ ավելի կուժեղացնի իր տեղեկատվական արշավը՝ երկրի ներկայիս իշխանությունների դեմ: Կուսակցության ունեցած տվյալներով, որպես Լուկաշենկոյի վարկաբեկման հաջորդ քայլ, ռուսները պատրաստվում են հրապարակել բելառուս բարձրաստիճան պետպաշտոնյաների օտարերկրյա բանկային հաշիվների մասին տեղեկություններ:
Ընդսմին, Բելառուսի իշխանությունները պատրաստվում են նախագահի նոր իմիջմեյքերի՝ բրիտանական «Հանտսուորտ» PR հոլդինգի ղեկավար Պիտեր Չադլինգտոնի օգնությամբ Լուկաշենկոյի իմիջը փրկելու միջոցներ ձեռնարկել: Հայտնի է դարձել, որ Չադլինգտոնը խոստացել է դա անել՝ շեշտադրումներ կատարելով հիմնականում տնտեսության վրա: Նրա ասելով, ինքն արդեն վերլուծել է իշխանությունների կողմից մշակած սեփականաշնորհման ծրագիրն ու նպաստելու է դրա իրականացմանը:
Ինչպես նշում են փորձագետները, բելառուսական ընդդիմությունն ու իշխանությունները առաջիկայում մրցակցելու են Ռուսաստանի կողմից Բելառուսի նկատմամբ վարվող քաղաքականության քննադատության համատեքստում:
Բելառուսի ժողովրդական ճակատի մատուցմամբ, Ռուսաստանի կողմից բելառուսական իշխանությունների դեմ ծավալած տեղեկատվական պատերազմը երկրում իշխանափոխություն իրականացնելու նպատակ է հետապնդում, բայց ընդդիմությունը չի պատրաստվում աջակցություն ցուցաբերել ո՛չ Լուկաշենկոյին, ո՛չ էլ «պրոմոսկովյան թեկնածուին»: Այդպիսի հավանական թեկնածուների թվում մատնանշվում են մասնավորապես «Եվրոպական Բելառուս» քաղաքացիական արշավի առաջնորդներից մեկի՝ Անդրեյ Սաննիկովի, նաեւ հայտնի բանաստեղծ եւ ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Նեկլյաեւի անունները: Վերջինիս, ի դեպ, Բելառուսում աջակցում են հիմնականում Լուկաշենկոյից խռոված նախկին պետպաշտոնյաները, այդ թվում՝ անցած տարի Ռուսաստան տեղափոխված Բելառուսի ՆԳ նախկին նախարար Վլադիմիր Նաումովը:
Իսկ ահա ընդդիմությունը փորձում է՝ «Բելառուսական անկախ դաշինքի» շրջանակներում, բանակցություններ վարել միասնական թեկնածու ունենալու շուրջ: Հաջողության դեպքում, ենթադրվում է, որ այդպիսի թեկնածու կարող է լինել «Հանուն ազատության» շարժման առաջնորդ Ալեքսանդր Միլինկեւիչը: «Բելառուսի ժողովրդական ճակատ» կուսակցությունը, զուգահեռաբար, որպես պահեստային տարբերակ, նախատեսում է առաջադրել իր կուսակցության նախագահի տեղակալ Գրիգորի Կոստուսեւի թեկնածությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել