«Առավոտ» օրաթերթի մեծարգո խմբագի՛ր, ի պատասխան հուլիսի 27-ին Ձեր թերթում տպագրված «Խառը պատմություն Ագրարային համալսարանում» վերնագրով հոդվածի՝ Հայաստանի պետական ագրարային համալսարանի լրատվության բաժինը մեկ անգամ եւս իրազեկում է, որ իրավագիտության եւ քաղաքագիտության ամբիոնի նախկին դասախոս Մ. Հարոյանի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո նրա հետ նոր պայմանագիր չի կնքվել աշխատանքային օրենսգրքի պահանջներին համապատասխան: Հարոյանի՝ իր պաշտոնում վերականգնվելու նպատակով ներկայացրած հայցադիմումին ի պատասխան, նշենք, որ նման վճիռ է կայացրել դատարանը: Դատարանի այդ վճիռը չի բողոքարկվել՝ հիմքերի ակնհայտ բացակայության պատճառով:
Հայաստանի պետական
ագրարային համալսարանի
լրատվության բաժին