Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մարշալ Բաղրամյան»՝ Ոսկան սրբազանին

Հուլիս 30,2010 00:00

Հունաստանում լույս տեսնող «Հայաստան լրատուն», հենվելով Հունաստանում եւ Կիպրոսում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ գնդապետ Սամվել Ռամազյանի տարածած հաղորդագրության վրա, տեղեկացնում է, որ, ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի հրամանով, ՀՀ զինված ուժերին մատուցած ծառայությունների, ինչպես նաեւ Հունաստանի ռազմաուսումնական հաստատություններում հայ կուրսանտների ուսումնառությանը մշտական աջակցություն ցուցաբերելու համար ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալով պարգեւատրվել է Հայ առաքելական սուրբ եկեղեցու Հունաստանի թեմի առաջնորդ տեր Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ սրբազանը «Հայոց բանակի կազմավորման առաջին իսկ օրերից հանդես է եկել զանազան հայրենասիրական նախաձեռնություններով՝ այդ կերպ իր անձնական լուման ներդրել հայրենիքի պաշտպանունակության ամրապնդման գործում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել