Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում, «ԱԳԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» բանկի մասնաճյուղի եւ «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպության մասնաճյուղի հարեւանությամբ տեղադրված է մի վանդակ, վանդակում՝ մի թութակ: Թութակը, բնականաբար, պարբերաբար սուլում է: Նրա առաջ արեւածաղկի սերմ է լցված եւ հայելի է կախված: Թութակի զույգի կյանքը կարճ է տեւել, եւ հայելին խաբկանք է, որով լցվում է մենակ մնացած թութակի ձանձրույթը: Մեր տեղեկություններով, էկզոտիկ թռչունի վանդակը կախել են «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպության աշխատակիցները: