Հուլիսի 28-ի երեկոյան Տավուշի մարզի սահմանամերձ Դովեղ գյուղի ուղղությամբ ծխի մեծ, սեւ ամպ կար: Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանից տեղեկացանք, որ Ղազախի շրջանի ադրբեջանցիներն արտերը հնձելուց հետո իրենց տարածքը հրդեհել են: Գյուղապետը հաստատ չգիտի՝ կրակն արդեն հասել է Դովեղի սահմանամերձ տարածք, թե՝ ոչ: Նրա վկայությամբ՝ կրակը նորություն չէ. ամեն ամառ ադրբեջանցիները հրդեհում են սահմանամերձ տարածքները եւ հետո աղմկում, թե հայերն են հրդեհի պատճառը: