Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարկուտից կապահովագրվեն

Հուլիս 30,2010 00:00

Արդեն քանի տարի է՝ գյուղացու բերքը կարկտահարության պատճառով ոչնչանում է: Օրերս Արմավիրի մարզի 3 գյուղերում՝ Քարակերտում, Վանանդում եւ Ծաղկալանջում, տեղադրվել է հեռահար կառավարմամբ «Զենիթ» հակակարկտային 6 կայան, ինչը հնարավորություն կտա կարկտաբեր ամպերը ցրել: Նախօրեին տեղի ունեցավ այդ կայանների բացման պաշտոնական արարողությունը: Կայանները տեղադրվել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսական աջակցության շնորհիվ: Բջջային կապի այս օպերատորը գյուղատնտեսական անհարկի կորստից գյուղացուն պաշտպանելու ծրագրերին աջակցում է 2008 թվականից: Մինչ օրս Արմավիրի մարզի 7 գյուղերում՝ Քարակերտում, Վանանդում, Ծաղկալանջում, Շենիկում, Այգեշատում, Բերքաշատում եւ Շենավանում, տեղադրվել է հակակարկտային, ընդհանուր առմամբ, 15 «Զենիթ» հակակարկտային կայան՝ շահագործման ընթացքում արձանագրելով կարկուտի դեմ պայքարի 100% արդյունավետություն: Բացի այդ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը գյուղատնտեսության կարիքների համար տրամադրել է իր մրցակցային առավելություններից մեկը՝ ընդարձակ ծածկույթ 3G եւ GPRS/EDGE համակարգերով: Կայանների հեռահար կառավարումն իրականացվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի միջոցով: Ընկերությունը ձգտում է բնության անկանխատեսելիության հետեւանքով բերքի անհարկի կորուստը նվազագույնի հասցնել մարզի եւս 3 գյուղերում: Հողի լեզուն հասկանալ ձգտող գյուղացու համար հանկարծահաս կարկուտի հետեւանքը, սովորաբար, արտահայտվում է նյութական զգալի վնասի տեսքով: Այժմ, հակակարկտային կայանների միջոցով մթնոլորտի վրա ուղղահայաց տարածվող մեծ ուժգնության հարվածային ալիքների ազդեցության շնորհիվ, Քարակերտ, Վանանդ եւ Ծաղկալանջ համայնքների մշակովի հողատարածքները պաշտպանված կլինեն կարկուտից:
«Գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որտեղ ներդրված ջանքերը արդյունքի վերածվելու ճանապարհին կարող են ապարդյուն լինել: Բնության քմահաճույքը հողի մշակը հաճախ զգում է իր ընտանիքին հասցված նյութական վնասի տեսքով: ՎիվաՍել-ՄՏՍ-ը գիտակցում է, որ այդ վնասը, գլոբալ առումով, կրում է մեզանից յուրաքանչյուրը, քանի որ տուժում է երկրի տնտեսությունն առհասարակ: Տարատեսակ սոցիալական ծրագրերին աջակցելու մեր որդեգրած ռազմավարությունը բխում է պատասխանատու լինելու մոտեցումից: Ի վերջո, բոլոր այն ծրագրերը, որոնք իրականացնում ենք մենք՝ Հայաստան երկրի համար են»,- ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Զենիթ» հակակարկտային կայաններն ամբողջովին մշակվել եւ պատրաստվել են «Բարվա» ինովացիոն կենտրոնի կողմից՝ օգտագործելով տեղական մտավոր եւ արտադրական ներուժը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել