Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՃԱՆԱՊԱՐՀՆ ԷԼԻ ԿՓԱԿԵՆ

Հուլիս 30,2010 00:00

Արգիճի գետի Գայլաձոր վտակի վրա ՀԷԿ կառուցելու հարցը շարունակում է մնալ Գեղարքունիքի մարզի 5 համայնքներին հուզող թիվ 1 խնդիրը: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ այդ համայնքների բնակիչները, որպես բողոքի նշան, փակել էին ԵրեւանՄարտունի ճանապարհի մի հատվածը: Երեկ էլ նստացույցի կազմակերպիչներից Վերին գետաշենցի Պայծառ Աղաբաբյանը հեռախոսով «Առավոտին» փոխանցեց, որ սպասում են մարզպետի գրավոր պատասխանին. «Ասացին՝ մինչեւ օգոստոսի 3-ը հարցը կլուծվի, բայց ոնց երեւում է՝ ստից ձեւականությունների հետեւից են ընկած: Երեւի նորից ճանապարհները փակենք»: Մեր զրուցակիցը փոխանցեց, որ հիմա էլ ՀՀ բնապահպանության նախարարությունից մի խումբ մարդիկ են եկել այդ համայնքներ՝ ուսումնասիրելու տեղի տարածքների ջրային ու հողային ռեսուրսները: Պ. Աղաբաբյանի փոխանցմամբ՝ 5 համայնքների 2714 հա ոռոգելի տարածքից միայն 950 հեկտարն է ոռոգվում. «Իմ տնամերձ հողամասը չեմ կարող մշակել, քանի որ ջուր չկա: Եթե մեր ջրովի տարածքների 3 բաժնից մեկն է ոռոգվում, ինչո՞ւ են ջուրը կտրումտանում Վայոց Ձոր, 100 հեկտարի համար ո՞նց եք տանում, եթե 1764 հեկտարն անջուր է մնացել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել