Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում նախօրեին կրկին քննվեց «911» դեղատների ցանցի տնօրինության հայցն՝ ընդդեմ Օհանովի 9/3 հասցեում գտնվող նույն դեղատան աշխատողների: Այս դատական նիստի ժամանակ «911» դեղատների ցանցի ղեկավարությունը պետք է ներկայացներ իրենց դրամարկղի գիրքը, ինչպես նաեւ Օհանով 9/3 հասցեի դեղատան արտադրանքների, ապրանքների եւ դրանց գների հասույթի գրանցման ու հաշվառման գիրքը, այնինչ, աշխատակիցների ներկայացմամբ, տնօրինության ներկայացուցիչը դատարանում հայտարարել է, որ այդ հաշվապահական գիրքը մեկ հատ է ամբողջ ընկերության համար, սակայն, հասույթի գիրքը ուսումնասիրելուց հետո, պատասխանող կողմի փաստաբան Վահրամ Ենոքյանը պարզել է, որ հասույթի գիրքը վերաբերում է միայն վիճելի դեղատան ապրանքների իրացմանը: Իսկ արդեն գրքի ամբողջական զննությունից հետո պարզաբանել է, որ դեղատան դեղամիջոցների վաճառք չի իրականացվել. «Հետեւաբար, եթե, ըստ այդ գրքի, դեղամիջոցներ չեն իրացվել, ապա ինչպե՞ս կարող էր դեղերի վաճառքից պակասորդ առաջանալ: Բացի այդ, դրամարկղի գրքի ստուգումից էլ պարզ