Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՋՐԱՎԱԶԱՆՆԵՐԸ ԿՄԱՔՐՎԵՆ ՆՈՐՈՎԻ

Հուլիս 30,2010 00:00

Մայրաքաղաքի ջրային ավազանների խնամքն ու սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով, համաձայն Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ում ստեղծվել է «Լվացման եւ մաքրման» հատուկ ծառայություն, որը զբաղվում է մայրաքաղաքի ջրավազանների մաքրման աշխատանքներով: Ծառայությունը համալրված է նոր, ժամանակակից հատուկ տեխնիկական միջոցներով: Գերմանական «Կերխեր» ֆիրմայի արտադրության թվով 5 սարքավորումները, բարձր ճնշման շնորհիվ, հնարավորություն են տալիս ամբողջությամբ մաքրել եւ ախտահանել ջրավազանները: Օգտագործվում են ջրավազանների մաքրման համար նախատեսված հատուկ հեղուկներ, ինչի շնորհիվ ամբողջությամբ մաքրվում է նաեւ ջրավազանների հատակին առաջացած մամուռի շերտը:  Երեւանի քաղաքապետարանի ենթակայության 16 ջրային կառույցների խնամքն արդեն իրականացվում է այս տեխնոլոգիայով: Մինչ այս երեւանյան ջրավազանները մաքրվում էին սովորական ջրով` խողովակների օգնությամբ:  Մասնագիտացված խումբը յուրաքանչյուր շաբաթ իրականացնում է  մայրաքաղաքի ջրային կառույցների մաքրման աշխատանքները:  Հատուկ տեխնիկայի ձեռքբերման համար ծախսվել է 6 մլն դրամ:
Ի դեպ, երկու օր առաջ Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ Երեւանի կենդանաբանական այգուց Կարապի լիճ են տեղափոխվել երկու սեւաթույր կարապներ: Կարապների զույգի համար արեւից պատսպարվելու եւ հանգստանալու համար առանձին տեղ է առանձնացվել: Կարապների խնամքով եւ սննդակարգով զբաղվելու են Երեւանի կենդանաբանական այգու մասնագետները, որոնք հորդորում են, որ Կարապի լճի այցելուները թռչուններին չվնասելու համար զերծ մնան կարապներին կերակրելու գայթակղությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել