Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՐՄՇՏՈՑ ՎՏԲ-Ի ՄՈՏ

Հուլիս 29,2010 00:00

Երեկ «Էկոլուր» բնապահպանական կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել որում ասված է. «Ոստիկաններն ուժով ցրեցին ռուսական ՎՏԲ բանկի մոտ Թեղուտի պաշտպանության խմբի կազմակերպած բողոքի ակցիան: Հրմշտոց սկսվեց, երբ ակցիայի մասնակիցները նստեցին բանկի աստիճաններին, եւ բանկի մուտքը  փակվեց:  Վնասվածք ստացավ Կանաչների կուսակցության նախագահ Արմեն Դովլաթյանը: Հարվածեցին Մարիամ Սուխուդյանին:  Ցուցարարները զանգահարեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Որոշ ժամանակ անց ՎՏԲ-ի մոտ եկավ Օմբուդսմենի ներկայացուցիչ Արմեն Մաշյանը, որը ակտիվիստներից տեղի ունեցածը լսելուց հետո ասաց. «Մենք կորոշենք՝ ինչ անենք» եւ հեռացավ»:
Հրմշտոցից առաջ, ինչպես վկայում է ցույցին ներկա «Առավոտի» թղթակիցը,  ոստիկանները մի քանի անգամ դիմել են ցուցարարներին. «Էրեխեք ջան, դուք ձեր ցույցը արեք, բայց բանկի մուտքը մի փակեք, թող այցելուները ազատ մտնեն, դուրս գան»: Սակայն ցուցարարները իրենց բողոքը տեղ հասցնելու համար անհրաժեշտ գտան փակել ՎՏԲ-ի մուտքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել