Օգոստոսի 3-17-ը Լեհաստանի Չոտովա քաղաքում անցկացվելու է շախմատի Մ-20 տղաների եւ աղջիկների աշխարհի առաջնությունը: Բոլոր մայրցամաքները ներկայացնող երիտասարդ շախմատիստները շվեյցարական մրցակարգով չեմպիոններին եւ մրցանակակիրներին որոշելու են 13 տուրում: Նրանց մեջ են լինելու նաեւ մեր հանրապետության մինչեւ 20 տարեկան շախմատիստները: Նրանք են՝ գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հրայր Սիմոնյանը, ինչպես նաեւ աղջիկների մրցապայքարի մեր միակ մասնակիցը՝ Անի Խանամիրյանը: