Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շումախերը Սյուզիին տեսնելով՝ զարմացել է

Հուլիս 28,2010 00:00

\"\"Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի երեք չեմպիոնական գոտիների տիրուհի Սյուզի Կենտիկյանը եւ կիսածանր քաշային կարգում WBO-ի աշխարհի չեմպիոն Յուրգեն Բրեմերը, «Ֆորմուլա 1» դասի «Redbull» թիմի ներկայացուցիչ Սեբաստիան Վեթթելի հրավերով, հանգստյան օրերին այցելել են Հոկենհեյմ հանրահայտ արշավարան, ծանոթացել սպորտային մեքենաներին, շփվել լեգենդար ավտոարշավորդ Միխայիլ Շումախերի, «Ֆորմուլա 1»-ի բոսս Բեռնի Էքլստոունի եւ մարզաձեւի այլ աստղերի հետ:

Fightnews.com-ը տեղեկացնում է, որ «Redbull»-ի դժոխային վարորդները, տեսնելով Սյուզիին, զարմացած են մնացել: Նրանց խոսքերով, իրենք երբեք չէին պատկերացրել, որ աշխարհի չեմպիոն «մարդասպան թագուհին» այսքան փոքրամարմին է: Իսկ Սյուզին եւ Բրեմերն իրենց հերթին ասել են, թե ենթադրել անգամ չէին կարող, որ «Ֆորմուլա 1»-ի մեքենաներն են այդքան փոքր: Մասնավորապես, Բրեմերն ասել է. «Ես դրանց մեջ հաստատ չեմ տեղավորվի»:

Ի դեպ, անցած տարվա օգոստոսին, երբ «Առավոտը» «Արարատ» հյուրանոցում նշում էր 15-ամյակը, Սյուզի Կենտիկյանը եւս եկել էր մեզ շնորհավորելու: Մինչ այդ թերթի աշխատակիցները եւ հյուրերը նրան միայն լուսանկարներում էին տեսել, դրա համար էլ սկզբում ոչ ոք նրան չճանաչեց: Ու որքան մեծ էր բոլորի զարմանքը, երբ սեփական աչքերով տեսան, որ պրոֆեսիոնալ ռինգում պարտություն չկրած եւ 16 մրցակցի նոկաուտի ենթարկած ժպտադեմ այդ հայ աղջնակն այդքան փոքրամարմին է ու նուրբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել