Արտասահմանյան մարզական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ կրտսեր միջին քաշային կարգում WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոն Միգել Կոտտոն հնարավոր է, որ ռինգում հանդիպի առայսօր ոչ մի պարտություն չկրած հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանի հետ: «Boxingscene»-ի փոխանցմամբ, Վանեսի մարզիչ Ֆրեդի Ռոաչը այդ մարտը կազմակերպելու ցանկություն է հայտնել եւ այդ ուղղությամբ ջանքեր է գործադրում: Մեկ այլ արտասահմանյան լրատվամիջոցի տարածած տեղեկատվության համաձայն, Վանեսն ընդունել է նաեւ WBO-ի չեմպիոն, ուկրաինացի Սերգեյ Ձինձիրուկի հրավերը: Վերջինի մենեջեր Ռիկ Ռինոն հայ բռնցքամարտիկի անունը նշել է իր հովանավորյալին ավելի ցանկալի ապագա մրցակիցների ցուցակում: