Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը չի մեկնելու Թուրքիա՝ մասնակցելու սեպտեմբերի 19-ին Վանի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագի արարողությանը: Փոխարենը, ըստ panorama.am-ի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Թուրքիա կմեկնեն երկու ներկայացուցիչ: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանի խոսքով, արդեն որոշվել են այն հոգեւորականների անունները, որոնք կմասնակցեն պատարագին:
Նշենք, որ Սուրբ Խաչ եկեղեցին գտնվում է Աղթամար կղզում, եւ նրա վրա մինչ օրս հայկական խաչը տեղադրված չէ: