Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի առաջարկով

Հուլիս 28,2010 00:00

Երեկ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հրատարակչությունների կողմից բարձրացված հարկային եւ մաքսային ոլորտի օրենսդրությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ: Քննարկմանը մասնակցել են Հայաստանում գործող հրատարակչական ընկերությունների ներկայացուցիչներ, իսկ նիստը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Ինչպես տեղեկացնում է tert.am-ը, խորհրդակցության ժամանակ անդրադարձ է եղել նաեւ գրքի պահանջարկի բարձրացման խնդրին, որի համատեքստում կառավարության ղեկավարն առաջարկել է հրատարակիչներին ՀՀ կառավարության արտագնա նիստերի ժամանակ կազմակերպել գրքերի ցուցահանդես-վաճառք։ Ամփոփելով մտքերի փոխանակման ընթացքում հնչած կարծիքները՝ վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է գրավոր ներկայացնել հնչեցված առաջարկություններն ու դիտարկումները։

Հայաստանում մեկնարկում է «Ռոքն ընդդեմ ցեղասպանության» ակցիա: Ըստ news.am-ի, այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով, ակցիան կտեւի 5 տարի եւ նրա ավարտին, որը տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, Երեւանում կկազմակեպվի մեծ ռոք-համերգ: ՀՀ վարչապետն ասել է, որ հինգ տարվա ընթացքում Հայաստան են հրավիրվելու հայտնի ռոք աստղեր, որոնք հանդես կգան ակցիայի շրջանակներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել