Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը զգուշացրել է, որ հարվածներ կհասցնի Լիբանանում գտնվող «Հըզբոլլահ» արմատական խմբավորման օբյեկտներին, եթե վերջիններս փորձեն հրթիռակոծել Իսրայելի քաղաքները: APA գործակալության մատուցմամբ, այդ մասին իսրայելցի նախարարը հայտարարել է Վաշինգտոն կատարած իր այցի շրջանակներում, որտեղ հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին՝ մեկնաբանելով այդ հայտարարությունը, ասել է, թե Իսրայելն ինքնապաշտպանության իրավունք ունի, բայց Վաշինգտոնը կցանկանար լինել ոչ թե փոխադարձ հրթիռակոծության, այլ խաղաղ երկխոսության վկա:
Հիշեցնենք, որ Իսրայելի եւ Լիբանանի միջեւ հարաբերությունները սրվել էին այն բանից հետո, երբ լիբանանցի ակտիվիստները ծրագրել էին նավերով հումանիտար բեռներ հասցնել Իսրայելի կողմից շրջափակված Գազայի հատված: