Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՐԵՎԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ 57 ՄԱՐԴ Է ՄԱՀԱՑԵԼ

Հուլիս 28,2010 00:00

Միայն անցած շաբաթվա ընթացքում Ճապոնիայում արեւահարության արդյունքում մահացել է 57 մարդ, ավելի քան 9,4 հազար մարդ հոսպիտալացվել է: Այդ մասին, ըստ ԼՁԸՀ-ՁԸհհ-ի, ասված է երեքշաբթի օրը, երկրի՝ Հրդեհների եւ տարերային աղետների վերահսկողության վարչության հրապարակած զեկույցում:

Ոչ պաշտոնական տվյալներով, արեւահարության զոհերի թիվն անհամեմատ մեծ է եւ հասնում է ավելի քան 80-ի: Դրանք հիմնականում 65-ն անց տարիքի մարդիկ են, որոնք արեւահարվել են հենց սեփական տներում եղած ժամանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել