Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի նախարարը նաեւ հեստապարուհի՞ է

Հուլիս 28,2010 00:00

\"\"Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Վերոնիկա Կոբալիան (նկարում) հայտնվել է աղմկահարույց սկանդալի կիզակետում: «Ռեգնում»-ի մատուցմամբ, Facebook սոցիալական ցանցում հրապարակվել են Կանադայի գիշերային ակումբներից մեկի բեմում պարող 28-ամյա նախարարի, նրա քրոջ եւ եւս երեք կանանց լուսանկարները: Դրանք արվել են այն ժամանակահատվածում, երբ նախարարն ապրել է Կանադայում: Կանադական «Kviris Palitra» պարբերականում՝ «Միշայի հրեշտակները» վերտառությամբ հրապարակված հոդվածի համաձայն, լուսանկարն արվել է ենթադրաբար փետրվարին, երբ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին գտնվում էր Կանադայում եւ ներկա էր Վանկուվերում անցկացված Օլիմպիադային: Պարբերականի վարկածով, հենց այնտեղ էլ Կոբալիան դուր եկել Վրաստանի նախագահին: «28-ամյա աղջնակի \"\"նախարարի պաշտոնում նշանակման պատասխանատվությունը կրում է նախագահը»,- գրել է պարբերականը:

Հիշեցնենք, որ Վրաստանի նոր կառավարության կազմը, որում ընդգրկվել է Վերոնիկա Կոբալիան, վրացական խորհրդարանի կողմից հաստատվել էր հուլիսի 2-ին: Վրաստանի ազգային բանկի նախկին նախագահ Նոդար Ջավախիշվիլին նորանշանակ նախարարի առնչությամբ հայտարարել է. «28-ամյա աղջկան տնտեսական զարգացման նախարար անվանել կարող էր միայն Սահակաշվիլին: Ես, օրինակ, նրան նախարար անվանել չեմ կարող: Ես անձամբ նրան չգիտեմ: Թերեւս ոչ ոք, բացի Սահակաշվիլիից, նրան չգիտի, բայց այն, որ նա համաձայնել է նախարարի պաշտոն զբաղեցնել, իհարկե, նրան չի զարդարում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել