Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետը Թուրքիայում է

Հուլիս 28,2010 00:00

Շարունակվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի՝ դեռ հուլիսի 26-ի երեկոյան մեկնարկած այցը Թուրքիա: Անկարայում երկու երկրների վարչապետերը հանդիպել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի նստավայրում եւ 40 րոպե փակ դռների ետեւում բանակցություններ են վարել: Հանդիպումից հետո բրիտանացի վարչապետի պատվին պաշտոնական ընթրիք է մատուցվել: News.am-ի մատուցմամբ, ընթրիքին մասնակցել է նաեւ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:

Սպասվում է, որ Էրդողան-Քեմերոն հանդիպման ընթացքում, թուրք-բրիտանական հարաբերություններից բացի, կքննարկվեն նաեւ Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության, Կիպրոսի եւ այլ միջազգային ու տարածաշրջանային խնդիրներ: Ակնկալվում է, որ Քեմերոնի Թուրքիա այցելության ընթացքում կնորացվի եւ կվերաստորագրվի ռազմավարական համագործակցության թուրք-բրիտանական համաձայնագիրը, որը ստորագրվել է երկու տարի առաջ, երբ Թուրքիայի վարչապետ Էրդողանը այցելել էր Մեծ Բրիտանիա: BBC-ի փոխանցմամբ, երեկ թուրք գործարարների հետ հանդիպման ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, թե ուզում է, որպեսզի իրենք «միասին հարթեն Անկարայի՝ դեպի Բրյուսել տանող ճանապարհը»: Դեւիդ Քեմերոնը շեշտել է, որ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, շատ բան է արել Եվրոպայի պաշտպանության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել