Լրահոս
Օրվա լրահոսը

Սերբերը հրաժարվում են ճանաչել Կոսովոյի անկախությունը

Հուլիս 28,2010 00:00

\"\"Սերբիայի խորհրդարանը բանաձեւ է ընդունել, որում, մասնավորապես, ասված է, որ չնայած ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշմանը, Բելգրադը երբեք չի ճանաչի Կոսովոյի անկախությունը: Երկրի խորհրդարանականները միաժամանակ կոչ են արել խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով: BBC-ի մատուցմամբ, հիշյալ բանաձեւին կողմ է քվեարկել Սերբիայի խորհրդարանի 250 պատգամավորներից 192-ը, 26-ը դեմ է եղել, երկուսը՝ ձեռնպահ: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Հաագայում գտնվող Արդարադատության միջազգային դատարանը հուլիսի 22-ին հրապարակել է Կոսովոյի Անկախության հռչակագրի վերաբերյալ վճիռը՝ այն ճանաչելով որպես օրինական:

Պետությունների միջեւ ծագած վեճերը կարգավորելու համար ստեղծված այս դատարանում հարցը քննվում էր Սերբիայի նախաձեռնությամբ, որը մինչ օրս շարունակում է դեմ արտահայտվել Պրիշտինայի անկախությանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել