Քիչ են այն մարդիկ, որոնց բախտ է վիճակվել ունենալ այնքան հիանալի ուսուցիչ, ինչպիսին իմն է: Քիչ են այն ուսուցիչները, որոնց մասին կարելի է գրել: Նրանցից է իմ պատմության ուսուցիչը՝ ընկեր Բդոյանը: Դժվար թե մեր դպրոցում (Երեւանի թիվ 131 դպրոց) գտնվի մեկը, ով չի սիրում պարոն Բդոյանին: Նրա բնավորության երկու գծերի՝ խստության ու համբերատարության, միաձուլումը ստիպում է սիրել ու հարգել նրան ամբողջ հոգով ու սրտով: Չնայած արդեն ավարտեցի 9-րդ դասարանը ու ստիպված եմ լքել իմ դպրոցը, միեւնույն է, ընկեր Բդոյանը մնալու է իմ ուսուցիչը: Ես ու իմ այն սերնդակիցները, որոնց հնարավորություն է ընձեռվել ներկա գտնվել նրա դասերին, պարտական ենք նրան, քանզի նա մեզ դարձրեց իսկական հայ, ստիպեց չմոռանալ այն ամենը, ինչ մեր դեմ արել ու անում են թշնամիները, նա էր, որ մեր մեջ սերմանեց հայրենասերի ոգին: Դեռ շատերը կդառնան նրա աշակերտները, որովհետեւ նա այն ուսուցիչն է, որի անունը պիտի իմանան բոլորը: Մենք ընկեր Բդոյանին սիրում ենք ու սիրելու ենք, հիշում ենք ու հիշելու ենք եւ շնորհակալ ենք նրան: Ընկեր Բդոյա՛ն, իմացեք, որ մեր սրտերում դաջել ենք Ձեր անունը: Ինչքան էլ մեծանանք, միեւնույն է՝ Դուք միշտ մեր ուսուցիչն եք մնալու: Մենք սիրում ենք Ձեզ: Եղե՛ք առողջ եւ մի՛ մոռացեք մեզ: