Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ընդդեմ «թշնամու կերպար» կարծրատիպի

Հուլիս 28,2010 00:00

«Պատերազմները սկսվում են մարդկանց գիտակցության մեջ, ահա թե ինչու մենք պետք է խաղաղության ամրապատերը վեր խոյացնենք նախեւառաջ մարդկանց գիտակցության մեջ»,-ասված է Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպության՝ UNESCO-ի, կանոնադրության մեջ:

Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը Ադրբեջանի ժուռնալիստների միության հետ, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆինանսավորմամբ, իրականացնում է «Նվազ կարծրատիպեր, առավել վստահություն խաղաղ լուծումների համար» ծրագիրը: Նախատեսվում է սահմանամերձ տարածքների եւ փախստականների կոմպակտ բնակության վայրերի հայ եւ ադրբեջանցի 15-30 տարեկան շուրջ 600 երիտասարդների մասնակցությամբ կազմակերպել կարծրատիպերի վնասների, դրանց հաղթահարման, հակամարտությունների կանխարգելման, ղարաբաղյան հակամարտության եւ փախստականների ներկա կացության վերաբերյալ սեմինարներ: Կձեւավորվի սեմինարի մասնակից ոչ պրոֆեսիոնալ լրագրությամբ զբաղվող երիտասարդների խումբ եւ նրանց հատուկ ուսուցում, Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի երիտասարդների խմբերի շփումներ Վրաստանում, ինչպես նաեւ հեռուստատեսային, տպագիր եւ ինտերնետային լրագրողական արտադրանքի թողարկում եւ ինտերնետային անդրսահմանային հաղորդակցություն, 60 երիտասարդների մասնակցությամբ եզրափակիչ կոնֆերանս Վրաստանում: Ծրագրում Հայաստանից ընդգրկված են Նոյեմբերյանը, Իջեւանը, Ճամբարակը, Կապանը, Գորիսը, Լեռնային Ղարաբաղից՝ Ստեփանակերտը, Հադրութը, Մարտունին: Հուլիսի 24-ին Նոյեմբերյանում արդեն կայացել է «Թշնամու կերպարի» մեկ սեմինար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել