Երեկ Հայաստանի ԱԻՆ հատուկ ջրափրկարար ջոկատի հրամանատար Սամվել Մկրտչյանը մամուլի ասուլիսում ասաց, որ այս տարի լողալու սեզոնի բացումից ի վեր ջրահեղձման 15 դեպքերից 6-ը տեղի է ունեցել Սեւանա լճում: Ներկայումս ՀՀ ԱԻՆ-ը Սեւանա լճում առավոտյան ժամը 9-ից մինչեւ մութն ընկնելը սահմանել է հերթապահություն, որն իրականացվում է 19 կետերում՝ 37 աշխատակիցների կողմից:
Սամվել Մկրտչյանի հավաստմամբ, իրավիճակի վերահսկողության առումով տվյալ պահին մարզերում իրավիճակն ավելի վատ է, քան Սեւանում: Փրկարարների հերթապահություն է սահմանված միայն խոշոր ջրամբարներում, մասնավորապես, Ապարանի ջրամբարում: Ս. Մկրտչյանը տեղեկացրեց, որ ԱԻՆ-ը օգոստոսը հայտարարել է «Առանց զոհերի ամիս»: