ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, հուլիսի 26-ին, ժամը 14.08-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ իրենք մոլորվել են Կեչուտի ջրամբարին հարակից տարածքում, եւ իրենցից մեկին անհրաժեշտ է բժշկական օգնություն: Հրշեջ-փրկարարները, հայտնվելով դեպքի վայրում, հայտնաբերել են քաղաքացիներին, որոնցից Երեւանի բնակիչ, 76-ամյա Էմիլյա Քոչարյանին պատգարակով տեղափոխել են ավտոմայրուղի եւ ժամը 15.05-ին հանձնել շտապօգնության աշխատակիցներին: Տուժածին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն եւ հետագա հոսպիտալացման կարիք չի առաջացել: