Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կզորացրի՞ Սարգսյանը գեներալին

Հուլիս 28,2010 00:00

Հուլիսի 25-ին լրացավ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, գեներալ-մայոր, քաղաքագիտության դոկտոր Հայկ Սարգսի Քոթանջյանի 65-ամյակը:

Շնորհավորելով քաղաքագետ գեներալին հոբելյանի առթիվ՝ ափսոսանքով փաստում ենք, որ նա սպառել է զինվորական ծառայության մեջ մնալու օրենքով սահմանված բոլոր հնարավորությունները: Բանն այն է, որ «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բարձրագույն սպայական կազմի գեներալ-մայոր եւ գեներալ-լեյտենանտ զինվորական կոչում ունեցող զինծառայողների զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային (առավելագույն) տարիքը 60-ն է: Նույն օրենքի համաձայն, նրանց ծառայության ժամկետը առանձնահատուկ դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության նախագահի որոշմամբ, կարող է երկարաձգվել մինչեւ 5 տարի ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ մեկական տարով:

Սակայն մեր իրականության պայմաններում ամեն ինչ հնարավոր է, եւ գեներալը միգուցե շարունակի պաշտոնավարել առանց օրինական հիմքի: Թվում է, թե Հայաստանում առկա պրոբլեմների շարքում որեւէ գեներալի անօրինական պաշտոնավարումն էական նշանակություն չունի: Մինչդեռ սա այն փորձաքարերից է, որը ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը օրենքին ու օրինականությանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել