Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կանգառատեղիները նպատակին չեն ծառայում

Հուլիս 28,2010 00:00

Այս տարի տարեսկզբից նկատելի է՝ Երեւանի տարբեր հատվածներում նոր կանգառատեղիներ են ավելացել: Սակայն դրանցից ոչ բոլորն են նպատակին ծառայում: Կանգառատեղին մատնանշող ցուցատախտակները երբեմն թաքնված են ծառերի հետեւում եւ տեսանելի չեն վարորդների կամ քաղաքացիների համար: Կան դեպքեր էլ, երբ ցուցատախտակները շատ լավ էլ տեսանելի են, բայց, պարզապես, վարորդների ու քաղաքացիների համար այնտեղ կայանելը հնարավոր չէ: Որոշ կանգառներ կարգազանց վարորդների համար որպես ավտոկայանատեղի են ծառայում:

«Առավոտը» երեկ շրջեց քաղաքի կենտրոնական փողոցներով ու արձանագրեց այն կանգառատեղիները, որոնք հիմնականում շրջափակված են արտասահմանյան մեքենաներով:

«Չեմ հասկանում՝ ու՞մ են պետք այս կանգառները, եթե սովորական քաղաքացին հնարավորություն չունի այստեղ կանգնելու ու տրանսպորտի սպասելու: Էս քաղաքը տեր ու տիրական չունի՞, մայթն էլ, կանգառն էլ ջիպերի ու կադիլակների տերերը ժողովրդի ձեռից առան, վարորդին, որ ասում ես՝ կանգառում կանգնիր, ասում է՝ որտե՞ղ կանգնեմ ու քշում- գնում է, ամեն օր ինչքա՞ն կարելի է դրա պատճառով կոնֆլիկտի մեջ մտնել վարորդների հետ»,- դժգոհում էր Սանամ Գալստյանը:

Այս առիթով դժգոհություններ կան նաեւ երթուղային տաքսու վարորդներից: Կանգառատեղիները ավտոկայանատեղի են դարձել Մոսկովյան 3, Խանջյան 49, Թումանյան 1/25 եւ Պռոշյան հասցեներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել