«Առավոտի» տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվում է հանցավոր նորահայտ խմբի գործը, որը ներխուժել է բնակարաններ, հափշտակել առանձնապես խոշոր չափերի հասնող գույք:
Հանցավոր խմբի անդամներից մեկը, օրինակ, ըստ մեր աղբյուրի, «Նո քոմենտ» ՍՊԸ նախագահն է՝ հյութերի ու սուրճի արտադրությամբ զբաղվողը: Ըստ մեր տեղեկությունների՝ խումբը միայն քաղծառայության պետ Մանվել Բադալյանի տնից հափշտակել է 2 833 575 ՀՀ դրամին համարժեք 7500 ԱՄՆ դոլար, 54 469 դրամին համարժեք 100 եվրո, 10 000 դրամ, 7 579 000 դրամ արժողության ոսկյա զարդեր, բջջային 3 հեռախոս՝ 330 000 դրամին համարժեք:
Մանրամասները վաղվա «Առավոտում»: