Օգոստոսի 3-ից Հայաստանում մեկնարկում է Հնչակյան (շիրխանյանական) երիտասարդների բանակումը՝ «Հայրենեաց հողի կանչով» խորագրով: ՍԴՀԿ մամլո դիվանի պատասխանատու Նարեկ Գալստյանի փոխանցմամբ, աշխարհի բազմաթիվ երկրներից ժամանած Սփյուռքի հնչակյան երիտասարդները Հայաստանի իրենց կուսակցական ընկերների հետ միասին 5 օր կանցկացնեն բանակավայրում: Բանակումի կյանքը կուղեկցվի դասախոսություններով, խաղերով, մարզական հետաքրքիր այլ միջոցառումներով: Բանակումի մասնակիցների թիվը շուրջ 200 է: